«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը նոր համատեղ հայտարարություն են պատրաստում Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը նոր համատեղ հայտարարություն են պատրաստում Ղարաբաղի վերաբերյալ
05.10.2020 | 21:17

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները համատեղ նոր հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Երեք համանախագահները, որոնք ներկայանում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների անունից, հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք հայտարարություն ենք պատրաստում երեք երկրների արտգործնախարարների կողմից», - ասել է նա:

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ